«Շիշ Բռնզողին» առայժմ գրողի ծոցն են ուղարկել


15:02 , 26 մայիս, 2025
Չեղարկվել է միլիոնների դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մասին նախագծի քննարկումը՝ չնայած փաստին, որ Պապիկյան Սուրիկը ժամանել էր ԱԺ՝ հատուկ այդ նպատակով:

Մեկնաբանելով իրավիճակը՝ այս բոլոլայի հեղինակ «Շիշ Բռնողը» հույս է հայտնել, որ, այնուամենայնիվ, մինչև առաջիկա զորակոչն օրենքը կընդունվի երկու ընթերցումով. շատերը սպասում են օրենքի նախագծի ընդունմանը, ինչն իր հետ բերելու է ներգաղթ, արտագաղթի կանխում:

Փաստորեն՝ Հայկոյի բուն նպատակը Հայաստանից նկատվող արտագաղթը կանխելն է իրականում, այլ ոչ թե բանակի հզորացումը: Սա ֆիքսում ենք ու անցնում առաջ՝ արձանագրելով, որ այս մարդն արտագաղթի բուն պատճառ է համարում բանակը, այլ ոչ թե ասենք սոցիալ-տնտեսական վիճակը կամ պատերազմի սպառնալիքը: Իսկ ոե ինչու քննարկում տեղի չի ունեցել, կարել է ենթադրել. շատ հնարավոր է, որ իշխանությունները դեռևս որոշել են չշտապել այս հարցում՝ վախենալով հանրային արձագանքից. սխալ քայլի դեպքում ընդդիմության «ջրաղացին ջուր լցնելու» վտանգ կարող է առաջանալ, իսկ նման շռայլություն Նիկոլն իրեն չի կարող թույլ տալ: Վերջիվերջո Հայաստանի հասարակությունը գլխավորապես աղքատ է, ուստի նմանատիպ արկածախնդրությունների պատճառով հանրային տրամադրությունները կարող են էապես սրվել՝ Նիկոլին միմիայն վնաս բերելով: Ճիշտ է՝ Իլհամի հանձնարարությունները կատարելը չափազանց կարևոր է, իսկ դրանցից ամենագլխավորը, ինչպես հայտնի է, բանակը քանդելն է, սակայն դա կարելի է անել նաև վերարտադրվելուց հետո, հանգիստ ու ապահով մթնոլորում, երբ հանրային տրամադրությունների վրա կարելի կլինի ուղղակի խնչել: