Երբ և որտեղ տեղի կունենա 2-ամյա Տիգրանի հոգեհանգիստը


14:00 , 26 մայիս, 2025

Մայիսի 24-ին 20 օր որոնողական աշխատանքներից հետո 2-ամյա Տիգրանին հայտնաբերեցին Մարմարիկ գետում։

ArmLur.am-ի հետ զրույցում Արթուր Քարամյանը՝ Մարմարիկ  բնակավայրի վարչական ղեկավարը հայտնեց, որ 2-ամյա Տիգրանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ մայիսի 26-ին, Մարմարիկում՝ փոքրիկ Տիգրանի տանը։ Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը՝ մայիսի 27-ին, նույն տեղից։