Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով նիստում Հայաստանը կներկայացնի դեսպան Արսենյանը


11:10 , 24 մայիս, 2025

Մոսկվայում անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի դեսպանը։ Այս մասին, Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դեսպանատանը։

«Կլինի ներկայացուցիչ Հայաստանից։ Հայաստանը կներկայացնի դեսպանը», - գործակալությանը հայտնել են Մոսկվայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում։

Նշենք, որ Անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում 2025 թվականի մայիսի 27-29-ը՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։