Օբյեկտիվ վերլուծության շնորհի՞վ է Բորիկը փորը տիկ սարքել


12:10 , 23 մայիս, 2025
Արձագանքելով այն տեսաակետին, որ իր ու իր նմանները կեղտոտ հակաքարոզչությամբ սեպ են խրում ընդդիմադիր երկու գլխավոր ուժերի միջև՝ Մուրազի Բորիկը վստահեցրել է, թե երկու նախագահների միջև հակասությունը գոյություն ունի տասնամյակներ ի վեր և կապված չէ իրենց գործունեության հետ, իսկ իրենք ընդամենը օբյեկտիվ ու անկախ վերլուծությամբ են հանդես գալիս՝ չունենալով թաքնված նպատակներ:

Հետաքրքիր է՝ օբյեկտիվ վերլուծության շնորհի՞վ է Բորիկը փորը տիկ սարքել… Ընդ որում՝ Բորիկին շատ դժվար է անկախ համարել նաև իշխանություններից. ո՞վ չգիտի Գռզոյի ու նրա միջև խիստ ջերմ հարաբերությունների մասին: Թերևս հենց Գռզոյի «սրտին յուղ քսելու» համար է նաև Բորիկը հանրությանն ապակողմնորոշում՝ Նիկոլին թիրախավորելու փոխարեն թիրախավորելով ՀՀԿ-ին ու երրորդ նախագահին, իհարկե, բնավ ոչ անվճար հիմունքներով:

Բորիկն իր ողջ գործունեության ընթացքում փորձել է ընդամենը լավ վճարող տերեր ու ֆինանսավորողներ ճարել՝ տարբեր ժամանակներում խոսելով այն, ինչի համար առավելագույնս է վճարվել: Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի լրատվադաշտը պետք էր վաղուց բորիկանման աղբից մաքրել, որ մարդիկ չդառնային բորիկի տերերի զոհը՝ այդպես էլ չհասկանալով իրենց լավն ու վատը: