Պետական բյուջեից 84,5 մլն դրամ կհատկացվի ԱՆԻՖ-ին` շահութահարկը վճարելու համար


16:56 , 22 մայիս, 2025

84,5 մլն դրամ ՀՀ պետական բյուջեից կհատկացվի սնանկացած ԱՆԻՖ պետական ընկերությանը շահութահարկը վճարելու համար։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշենք, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ANIF) ստեղծվել է ՀՀ կառավարության 2019 թ. ապրիլի որոշմամբ:

2022-2023 թթ. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել են հիմնադրամում չարաշահումների և հափշտակությունների դեպքեր: Քննչական կոմիտեն այժմ ուսումնասիրում է այդ գործերը։