Թևանյան Անդոն, փաստորեն, «Զանգեզուրի միջանցքի» ջատագովն է


15:45 , 22 մայիս, 2025

Թևանյան Անդոն հայտարարել է, որ երկրում իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները պետք է ՌԴ-ին թասիբի գցեն, որպեսզի կյանքի կոչվի 2020-ի նոյեմբերի 9-ի փատաթուղթը, քանի որ դրան այլընտրանք ուղղակի չկա:

Անդոն, որ հավակնում է դառնալ հաջողդ իշխանությունը, ինչպե՞ս է դա պատեկարցնում: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որ նույնիսկ իրավական տեսանկյունց բավական խոցելի է, հայերիս համար իմաստ ուներ միայն այն ժամանակ, երբ Արցախում կար հայություն: Անդոն արցախահայերին վերադարձնելո՞ւ է  իրենց տները, ունի՞ երաշխիք, որ Իլհամը համաձայնվելու է, երբ հայտնի է, որ վերջինս խոսում է «Արևմտյան Ադրբեջան» հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձի մասին: Այսինքն՝ եթե անգամ երևակայենք էլ, որ մյուս իշխանությունները արցախցիներին 2020-ի նոյմեբերի 9-ի փոստաթղթի ուժով կկարողանան վերադարձնել  իրենց տները, ապա անմիջապես դրվելու է ադրբեջանցիների՝ Հայաստան գալու հարցը: Անդոն ունի՞ լուծում այդ խնդրին:

Ներկա իրողությունների պայմաններում 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաղթի կատարումը ենթադրում է ընդամենը  մեկ բան՝ «Զանգեզուրի միջանցքի»՝ ռուսական վերահսկաղությամբ գոյություն, ինչի դիմաց Հայաստանը ոչինչ չի ստանալու. երբ կար հայություն Արցախում, դրա դիմաց թուրքերը Լաչինի միջանցքն էին առաջարկում, ինչը որոշակի իմաստով կարող էր արդարացնել Սյունիքով միջանցքի գոյությունը:

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այլևս անցյալ է ու այն վերակենդանացնելու ցանկացած փորձ կարող է  մի նոր փորձանք դառնալ Հայաստանի գլխին՝անկախ անդոնե՝րի ոմանց տակն ընկնելու բուռն ցանկությունից: