23:06 , 21 մայիս, 2025
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝
գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ,
գնդապետ Ռուբեն Պապյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: