Փաշինյանը և Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր


20:25 , 21 մայիս, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի կայքը: 

Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։

Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: