Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձինք


11:00 , 20 մայիս, 2025

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները վաղ առավոտյան այցելել էին քաղաքապետարան։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ ձերբակալվել են քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձինք:

«Քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձինք։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»,-ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը: