23:22 , 16 մայիս, 2025
Արգենտինական «Բանֆիլդի» 23-ամյա կիսապաշտպան Թոմաս Ադորյանը հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նա կմասնակցի հունիսին նախատեսված ընկերական հանդիպումներին։
Հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Կոսովոյին, հունիսի 9-ին՝ Չեռնոգորիային։