Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա


00:37 , 16 մայիս, 2025

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը գրում է․

«Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նախարարը։