Տավուշի մարզի Ջուջևան գյուղում բախվել են «Mercedes Vito»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրшվոր
21:38 , 15 մայիս, 2025
Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ջուջևան գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Սասուն Զ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 26-ամյա Վահե Բ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։