15:12 , 15 մայիս, 2025Armenpress.am-ը գրում է.
Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները շարունակում են խորանալ աննախադեպ տեմպերով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրառում է հրապարակվել Եվրամիության արտաքին կապերի ծառայության X-ի միկրոբլոգում՝ ներկայացնելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպման մանրամասները։
«Բարձր հանձնակատար Կայա Կալլասը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում են խորանալ աննախադեպ տեմպերով։ Նրանք քննարկել են ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին»,- ասված է գրառման մեջ։