Ստամբուլում ավտոբուսն ամբողջովին այրվել է երթևեկության ժամանակ


12:52 , 15 մայիս, 2025
Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում երթևեկության ժամանակ ավտոբուս է այրվել, հայտնում է evrensel.net կայքը:

Վարորդը նկատել է, որ ավտոբուսից ծուխ է գալիս և փոխադրամիջոցը կայանել է ճանապարհի եզրին: Ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ոստիկաններ և հրշեջներ։

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը, ավտոբուսն ամբողջովին այրվել է: