Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով


13:32 , 15 մայիս, 2025

Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով՝ աշխատավարձի առավելագույնը քսանապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։  

Անձը կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայանա և ներգրավվի վարժական հավաքին: