23:49 , 28 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հինգշաբթի օրը Լոս Անջելեսի Hakkasan գիշերային ակումբում մինչև լուսաբաց պարել են այնպիսի աստղեր, ինչպիսին են Ջենիֆեր Լոպեսը, Քասփեր Սմարթը, Քեյթ Ափթոնը, Ռիտա Օրան և Ռոսարիո Դոուսոնը:
Ականատեսների վկայությամբ՝ Լոպեսն ընկերոջ հետ նախ ընթրել է ռեստորանում, ապա ուղևորվել է պարահրապարակ: Այն մասին, որ հայտնի զույգը հինգշաբթին միասին է անցկացնում, հանրությանն ասել է Սմարթը՝ Twitter-ի իր էջում լուսանկար հրապարակելով:
Հասարակությունը ցնցված է եղել Լոպեսի հագուստից: