«Շիշ Բռնողի» առաջարկը ոչ այլ ինչ է, քան կոռուպցիայի օրինականացում
13:50 , 14 մայիս, 2025
Պնդելով, որ Հայաստանում բանակ է զորակոչվում զորակոչի ենթակաների միայն 30-40%-ը՝ «Շիշ Բռնողը», որ հերթական օյինբազությունն է պատրաստել բանակի գլխին, փողի դիմաց ընդհուպ 11 ամսով բանակում ծառայությունը կրճատել ենթադրող իր նախաձեռնությունը հռչակել է՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց՝ չկարողանալով համոզիչ պատասխան տալ այն հարցին, թե արդյոք այդ նախաձեռնության արդյուքնում երկրում չի խորանա սոցիալական անհավասարությունը, երբ հարուստների երեխաները կծառայեն 1 կամ 6 ամիս, իսկ չունևորներինը՝ 2 տարի:
Չի կարողացել հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը բոլորովին այլ բան է ենթադրում, քան այն, ինչ որ Սարգսյան Հայկն է առաջարկում: Սա նույնն է, ինչ պետությունը ասենք գողության դեմ պայքարելու համար գողության որոշ ձևեր կամ տեսակներ սկսի օրինականացնել փողի դիմաց: Ասենք հանցագործը մուծի մի 10 մլն դրամ ու ստանա անխոչընդոտ հնարավորոթյուն՝ «տուն կտրելու», կամ ևս 5մլն-ի դիմաց՝ մեքենաներ թալանելու և այլն:
Կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծված կառույց կա, որը, ինչպես Նիկոլն է հանրությանը մոլորեցնում, օրնիբուն դրա դեմ է պայքարում: Գուցե արժե «բարփոխել» ոչ թե զորակոչի կարգը, այլ Հակակոռուպցիոն կոմիտե՞ն, գուցե դատախազությո՞ւնը:
Հիմարություն է կարծելը, թե իշխանությունը կարող է սղոցել այն ճյուղը, որի վրա թառել ու ծծում է ժողովրդի արյունը…