22:34 , 28 սեպտեմբեր, 2013
Իսպանիայում տեղի են ունեցել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի՝ Լիոնել Մեսսիի դատական լսումները՝ հարկեր վճարելուց խուսափելու գործի վեաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ֆուտբոլիստն ու իր հայրը` Խորխե Մեսսին, հերթական անգամ հարցաքննվել է, և երկուսն էլ չեն ընդունել իրենց մեղքը:
Տեղեկացվում է նաև, որ Մեսսիի փաստաբանները փորձում են ողջ պատասխանատվությունը բարդել ֆուտբոլիստի հոր վրա:
Հիշեցնենք, որ Մեսսիի և նրա հոր նկատմամբ մեղադրանքը ներկայացվել է 2013-ի հունիսին: