00:41 , 14 մայիս, 2025
Այսօր՝ մայիսի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քիչ առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Պարեկներին ու ոստիկանները հայտնաբերել են երիտասարդ տղայի, որը հայտնել է, որ ինքը եղել է իր ընկերոջ հետ, Կիևյան կամրջի վրա կանգնած խոսելիս են եղել, երբ իր ընկերը ծիծաղելով հայտնել է, թե «հեսա ինձ ցած եմ գցում», ապա նետվել է կամրջից։
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել 2 մարզական կոշիկներ, ինչից հետո նրա հետ եղած ընկերը հայտնել է, որ դա Կիևյան կամրջից ցած նետված ընկերոջ «բոթասներն» են։
Այս պահին փրկարարները շարունակում են Հրազդան գետում որոնողական աշխատանքները։