«Տաթևն ո՞վ է, ինչի՞ են հանել Էմինին, որ Տաթևի՞ն բերեն». Անահիտ Ղուկասյանը՝ թատրոնում սպասվող գործադուլի ու տնօրենին պաշտոնից անհիմն ազատելու մասին


15:52 , 13 մայիս, 2025

Tert.amLife-ը գրում է

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանն ազատվել է աշխատանքից:

Վաղվանից թատրոնի անձնակազմը պատրաստվում է գործադուլ անել՝ բոյկոտելով տնօրենին պաշտոնից ազատելու որոշումը:

Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Անահիտ Ղուկասյանն ու նշեց, որ ինքն անձամբ դեմ է գործադուլին, բայց Էմինին պաշտոնից ազատելու որոշումն անհասկանալի ու անհիմն է համարում:

«Ես դեմ եմ գործադուլին, որովհետև այն երեխաները, որոնք ակնկալում են ներկայացում նայել, նրանք ոչ մի մեղք չունեն, որ Քաղաքապետարանում ոչ պրոֆեսիոնալ մարդիկ են նստած:

Բայց, որ Քաղաքապետարանի որոշ ատյաններին պետք է խելքի բելել, դա պարտադիր է»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: