Ամենաֆունկցիոնալ փայտիկները՝ ուտելիքի համար


21:46 , 28 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Դիզայներ Ջուլիան Լեհներին հաջողվել է ուտելիքի համար նախատեսված փայտիկները համատեղել կոկտեյլ ըմպելու համար կիրառվող ձողիկների հետ: Յուրաքանչյուր փայտիկ խոռոչ ունի: Փայտիկի լայն ծայրը փակվում է խցանով, իսկ բարակ ծայրին մի քանի անցքեր կան, որոնցով հարմար է խմել լապշայի կամ ապուրի հեղուկ մասը:

Այս միջոցն ավելի էսթետիկ է, քան ապուրը պնակի պռունկից խմելու ասիական սովորույթը: 

Այս մասին հաղորդում է Kedem.ru կայքը: