Թունիսի կառավարությունը պատրաստվում է հրաժարական տալ


19:59 , 28 սեպտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Իսլամիստական «Ան Նահդա» շարժման կողմից ձևավորված Թունիսի կառավարությունը համաձայնվել է հրաժարական տալ երկրում պատրաստվող հակակառավարական զանգվածային ելույթների ֆոնի վրա, գրում է РИА Новости-ն` հղում կատարելով Թունիսի ԶԼՄ-ներին: 

Ակնկալվում է, որ նախարարների կաբինետը հրաժարական կտա իսլամիստական խմբավորման և Թունիսի աշխարհիկ ընդդիմության միջև բանակցությունների մեկնարկից անմիջապես հետո, որը կսկսվի եկող շաբաթվա սկզբին: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Թամարուդ» երիտասարադական շարժումը մտադիր է Թունիսում սեպտեմբերի 30-ին զանգվածային բողոքի ակցիա կազմակերպել: Նրանց ոգևորել էր եգիպտական հեղաշրջման փորձը, որտեղ հաջողվել էր նախագահ իսլամիստ Մուհամմեդ Մուրսիի դեմ միլիոնավոր ցուցարարների փողոց դուրս բերել: