Ժամանակավորապես փակվելու է Արենիի Նորք թաղամասից դեպի Տափ հանդամաս տանող ճանապարհը


15:52 , 12 մայիս, 2025

Արենիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ ժամանակավորապես փակվելու է Նորք թաղամասից դեպի Տափ հանդամաս տանող ճանապարհը:

«Արենի համայնքի Արենի բնակավայրի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, կատարվող աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես փակվելու է Նորք թաղամասից դեպի Տափ հանդամաս տանող ճանապարհը:

Հանդամաս գնալու համար առաջարկում ենք օգտվել Չիվայի ձորով անցնող ճանապարհից»,-ասված է հաղորդագրության մեջ: