Ես «Ոսկե գնդակ»-ը կտայի Հենրիխ Մխիթարյանին․ «Ինտեր»-ի նախկին ֆուտբոլիստ


11:12 , 10 մայիս, 2025

168.am-ը գրում է․

Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Բենուա Կոեն, ով փայլել է «Ինտերի», ՊՍԺ-ի և «Տորինոյի» կազմում, Չեմպիոնների լիգայի եզրափակչի նախաշեմին առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի բացառիկ տաղանդը:

Խոսելով «Ոսկե գնդակի» հավանական թեկնածուների մասին՝ Կոեն բարձր է գնահատել հայ կիսապաշտպանի խաղը՝ ընդգծելով նրա անգնահատելի ներդրումը «Ինտերի» հաջողություններում:

– «Ինտերում» կամ ՊՍԺ-ում կա՞ խաղացող, ով կարող է շահել «Ոսկե գնդակը»։

– Եթե «Ինտերը» հաղթի եզրափակչում, Լաուտարո Մարտինեսը կարող է լուրջ թեկնածու դառնալ։ Բայց անձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին։ Հայ ֆուտբոլիստը ֆենոմենալ է. նա բերում է աներևակայելի որակ, խաղի ընթերցում և տեսլական։ Պարզապես անհավանական է։ Ինչ վերաբերում է ՊՍԺ-ին, ապա, թեև Դեմբելեն «Ոսկե գնդակի» հավակնորդ չէ, նա այս տարի ցույց տվեց իր իրական մակարդակը։ Տարիներ շարունակ սպասում էինք նրա այս խաղին,- Կոեի խոսքն է մեջբերում Tutto Sport-ը։