19:09 , 28 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Աֆղանստանում բժիշկները շատ բարդ վիրահատության միջոցով փրկել են երկու ամսական աղջնակի կյանքը, ով ծնվել էր 2 գլխով:
Ասրի Գյուլը, ով երկվորյակ քույր ունի, հայտնվել է Ջելալաբադ քաղաքի հիվանդանոցում` գլխի վրա «աճած» ևս մեկ գլխի պատճառով: Այս մասին Mail Online-ի լրագրողներին ասել է գլխավոր վիրաբույժ Ահմադ Օբայիդ Մոջադիդին:
Վիրաբույժների խոսքերով՝ դա իրենց կողմից իրականացրած ամենաբարդ վիրահատությունն էր:
Երեխան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Բժիշկները կարծում են, որ լրացուցիչ գլուխը երրորդ երեխային է պատկանել, ով չի կարողացել ճիշտ զարգանալ մոր արգանդում:
Բժիշկները վիրահատությունն անվճար են իրականցրել, քանի որ աղջկա ծնողները չին կարող վճարել դրա համար նախատեսված գումարի նույնիսկ կեսը:
