Ուկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետը


16:12 , 9 մայիս, 2025

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարձակվել է Բելգորոդի մարզի կառավարական շենքի վրա, ինչի հետևանքով վիրավորում է ստացել փոխնահանգապետ Ալեքսանդր Լորենցը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ վիրավորում է ստացել նաև Ռոսգվարդիայի մի ծառայող:

Գլադկովը նաև հավելել է, որ արտակարգ միջադեպը չի ազդել տոնական միջոցառումների անցկացման ծրագրի վրա։