Արդյոք ուզում ենք հայտնվել այն վիճակում,որի առաջ հայտնվել են այն երկրները որոնց ուզում ենք այդքան նմանվել


19:15 , 28 սեպտեմբեր, 2013

Նայում ես այս տեսահոլովակը և մտածում, թե ուր է հասցնում ազգերի և երկրների պրոպագանդիսական մեդիա մեքենան։ Իրենց դատարկ, սակայն համոզիչ տողերով մարդուն ապացուցելով, որ այն ինչ հազարամյակներ համարվել է բարոյական, նորմալ, բնական, եղել է սխալ, որ մարդը ոչ թե բանական, այլ անասնական էակ է, հետևաբար նրան երբեք պիտի չհետաքրքրի հոգևորը, այլ միայն մարմնական այլասեռվածությունն ու այլանդակությունը։
Նայեք և համոզվեք, որ այսօրվա դրսի արժեքը վաղը կարող է դառնալ մեր ներսի արժեք, կամաց, սակայն վստահ մետաստազային քայլերով...