Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսին
12:26 , 9 մայիս, 2025
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը, որը ՌԴ քաղաքացիություն է ստացել, Մոսկվայի Կարմիր հրապարակում դիտել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը:
Նշվում է, որ դերասանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչն է Ռուսաստանի և ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև հումանիտար հարաբերությունների գծով։