Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
10:12 , 8 մայիս, 2025
Ադրբեջանի Գուսարի շրջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:
Ըստ տեղեկությունների՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 00:07-ին, օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։