Microsoft-ի ղեկավարը գործընկերներին հրաժեշտ է տվել Մայքլ Ջեքսոնի երգի տակ


17:52 , 28 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Microsoft ընկերության ղեկավար Սթիվ Բալմերը աշխատակիցների հետ ամենամյա հանդիպման ժամանակ արցունքն աչքերին հրաժեշտ է տվել նրանց, որոնց հետ աշխատել է 33 տարի, հաղորդում է BBC-ն:

57-ամյա Բալմերն իր պաշտոնը կլքի հաջորդ տարվա ընթացքում, ամենայն հավանականությամբ ընկերության աշխատակիցների հերթական հավաքից առաջ: Փորձագետները նշում են, որ ընկերությունում ղեկավարության փոփոխությունը տեղի է ունենում տագնապալի պահի, երբ Microsoft-ը հայտարարել է բջջային կապի շուկայում կորցրած դիրքերը հետ բերելու մտադրության մասին: Սակայն Բալմերն անհանգստության նշույլ իսկ չի ցուցաբերել: Նա պարել է Մայքլ Ջեքսոնի Wanna be Startin’ Somethin երգի տակ և հայտարարել, որ Microsoft-ը կրկին կփոխի աշխարհը:

Դեռևս հայտնի չէ, թե ով կլինի ընկերության նոր ղեկավարը: