Թևանյան Անդոն իրեն Նիկոլի տեղն է դրել
13:35 , 7 մայիս, 2025
Փորձելով համոզել, թե Նիկոլին հեռացնելը բացառապես հնարավոր է ընտրությունների միջոցով՝ Թևանյան Անդոն պնդել է, թե եթե Նիկոլը փորձի կեղծել ընտրություններն ու գնալ ասենք 95-96թթ.-ի սցենարով, ապա հենց այդտեղ տեղի է ունենալու հեղափոխություն, քանի որ Նիկոլը կզրկվի իր վերջին՝ ընտրական լեգիտիմությունից:
Անդոն մնացել է 2018-ի տպավորույունների տակ՝ չհասկանալով, որ ժամանակից աշխարհում հեղափոխություններ կամ հեղաշրջումներ կազմակերպող ուժերն են, որ սատարում են ու սատարել են Նիկոլին՝ օգնելով նրան 2018-ին իշխանւթյան գալ: Եթե Նիկոլը «եզու գտնի» համաշխարհային համապատասխան կենտրոնների հետ, նրանց համոզի, որ հենց ինքը կլինի նրանց լավագույն վասալը, ապա Անդոն կարող է համոզված լինել, որ որևիցե ընտրություն Նիկոլին իշխանությունից չի եռացնի ու որևևիցե հեղափոխություն էլ չի լինի. պետք լինի՝ կկեղծեն «օտիդո», պետք լինի՝ արյան մեջ կխեղդեն փողոցը՝ համոզված լինելով, որ էլի ժողովրդավար կհամարվեն: Վերջին՝ Սրբազան շարժման ժամանակ ովքե՞ր նռնակներ գցեցին ժողովրդի վրա, ովքե՞ր արյուն թափեցին, ՔՊ-ն չէ՞ր, բայց գնահատական տվողներն ընդդիմությանը հռչակեցին, չէ՞, սադրիչ՝ «լվանալով Նիկոլի երեսը»:
Նիկոլին հեռացնելու ամենառեալ տարբերակը իմպիչմենտն է, որին հասնելու եղանակների հարցում է, որ կարող են հչել տարբեր կարծիքներ՝ հասկանալու, թե որն է ամենաօպտիմալ ճանապարհը՝ Նիկոլին ԱԺ-ում անվստահություն հայտնելու: