Չի եղել մի դեպք, որ չպատասխանեմ որևէ լրագրողի հեռախոսազանգի


17:05 , 28 սեպտեմբեր, 2013

Այսօր օրս իրականում զվարճալի սկսվեց. կարդացի «Չորրորդ իշխանություն» պարբերականի առաջնորդող հոդվածը: Նախ զարմացա՝ եթե վերլուծություն է արվել, ապա ի՞նձ ինչու չեն զանգել ու առնվազն իմ կարծիքն իմ իսկ նախաձեռնության մասին հարցրել: Չեմ թվարկի այն ամենը, ինչն իրականության հետ որևէ աղերս չունի այդ նյութի մեջ: Կասեմ միայն, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում եմ նախաձեռնությանս մասին ստանան իրական տեղեկատվություն, անվարան կարող են զանգահարել ինձ: Չի եղել մի դեպք, որ չպատասխանեմ որևէ հեռախոսազանգի, կամ առնվազն հետ չզանգահարեմ, եթե տվյալ պահին հանդիպման եմ: Մի՛ զլացեք ճշտել: