Ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը


15:13 , 5 մայիս, 2025
Քիչ առաջ ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ի հարցմանն  ի պատասխան հաստատեցին, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է  ներկայացվել դատարան
Նշենք, որ Արմեն Դանիելյանը օրեր առաջ է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում ներկայացրել։