Ամերիաբանկ․ միշտ տեխնիկական խնդիրների ռեժիմում


13:07 , 5 մայիս, 2025

Վերջին շրջանում Ամերիաբանկի հաճախորդները շարունակ բախվում են տեխնիկական խնդիրների, որոնց պատճառով անհնար է դառնում կատարել ամենօրյա ֆինանսական գործարքներ։ Բանկը պարբերաբար հայտարարում է սպասարկման կամ տեխնիկական աշխատանքների մասին, ինչի հետևանքով հաճախ անջատվում է բջջային հավելվածը։

Այս անորոշությունն ու անկայունությունը լուրջ անհանգստություն են առաջացնում օգտատերերի շրջանում, հատկապես այն ժամանակ, երբ ֆինանսական հասանելիությունը կենսական նշանակություն ունի։ Կրկնվող խափանումներն արդեն սկսել են խաթարել վստահությունն այս ֆինանսական հաստատության նկատմամբ։ Ժամանակակից աշխարհում, որտեղ արագությունը և հուսալիությունը կարևորագույն արժեքներ են, նմանատիպ խնդիրները ստիպում են օգտատերերին մտածել՝ արդյո՞ք ճիշտ ընտրություն են կատարել։

Ավելի վաղ գրել էինք, որ օգտատերերից մեկը Փարիզում գիշերը մնացել էր կայարանում