16:45 , 28 սեպտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղը գտնվում է Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, Դեբեդ գետի աջափնյա սարավանդի վրա: Հնում կոչվել է նաև Դրսեղ:
Եղ վերջածանց ունեցող հայկական տեղանունների մի փունջ կա. Դսեղ, Առնեղ, Կնդեղ, Բնաբերղ, Մամուշեղ: Այս բարդությունների մեջ եղ նշանակում է լիքը, առատ, շատ, բազում: Այս իմաստն արտահայտող վերջածանց ունեն նաև հանճարեղ, փառահեղ, գունեղ, ձայնեղ և ուրիշ բառեր:
Դրսեղ նշանակում է լիքը, այսինքն բերրի հող, ամեն ինչով առատ վայր: Հետագայում Դրսեղը սեղմվել է ու դարձել Դսեղ:
Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառներ»
Նյութը` Ք. Ա-ի