Դիլիջանի ոլորաններում բախվել են «ԶԻԼ 130»-ն ու բեռնատարը


12:56 , 5 մայիս, 2025

Shamshyan.com-ը գրում է

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում բախվել են Արտակ Դանիելյանի վարած «ԶԻԼ 130» և Գևորգ Ալիխանյանի վարած «JAC» մակնիշի ավտոմեքենաները: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: 
 
Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: