Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է Իծաքարի բնակիչների հետ։ «Ծրագրեր ունենք, որից խաբար չեք․ ո՛չ մենք ենք ասում, ո՛չ դուք եք հետաքրքրվում»,- ասաց Փաշինյանը։
«Խաբար էլ ըլնի, անողը չենք, լոդրին սովորել ենք, մի երկու մանեթ եք տալիս․․․ Ես ուշադիր լսում քո ելույթները։ Էն անգամ, որ խոսում էիր, ասացիր՝ ժողովրդին սովորեցրել են չաշխատելուն»,- արձագանքեց բնակիչներից մեկը։
Փաշինյանը ոգևորված ասաց․ «Ըհը, վերջապես մի մարդ կա, ինձ հասկանում ա։ Քեզ եմ ման գալիս»։