15:49 , 28 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իրանը սկսել է «Յասիր» նոր անօդաչուի զանգվածային արտադրությունը, հաղորդում է Fars գործակալությունը:
«Յասիր» անօդաչուն կարող է թռչել 15 հազար ոտնաչափ բարձրության վրա, թռիչքի մեջ գտնվել 8 ժամ, հաղթահարել 200 կմ հեռավորություն: Այն թռիչքուղու կարիք չունի:
Անօդաչուն ունի ժամանակակից հզոր տեսախցիկներ, որոնք բավական թեթև են և հստակ վերահսկում են թիրախը: Այն կարելի է օգտագործել փրկարարական աշխատանքներում, մարտական գործողություններում և տրանսպորտային շարժումը վերահսկելու համար: