23:17 , 3 մայիս, 2025Armlur.am-ը գրում է․
Թեհրանը պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանը, որպես միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից պետություն, հավատարիմ է իր պարտավորություններին, բայց, միևնույն ժամանակ, պնդում է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի ժողովրդի իրավունքը, ինչը, բնականաբար, պահանջում է հարստացման գործընթաց։ Իրանն իրավունք ունի ունենալ միջուկային վառելիքի ամբողջական ցիկլ»,-նախարարի խոսքերն է մեջբերում Al-Manar հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ «NPT-ի անդամ մի քանի երկրներ կան, որոնք հարստացնում են ուրան, բայց միևնույն ժամանակ լիովին մերժում են միջուկային զենքը»։