Գնահատական կլինի. Ավինյանը՝ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին


13:20 , 3 մայիս, 2025

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մայիսի 3-ին, խուսափեց պատասխանել Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպի մասին:

NEWS.am-ի հարցերին ի պատասխան Ավինյանը կարճ պատասխանեց. «Գնահատական կլինի»:

Ավինյանը նաեւ անպատասխան թողեց թաղապետի հրաժարականի մասին հարցը:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին առավոտյան Նոր Նորքի թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Երեւանի քաղաքապետարանը դեռեւս որեւէ գնահատական կատարվածին չի տվել: