Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերել են ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդի մարմինը


00:08 , 3 մայիս, 2025

Երևանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդներից մեկին: Այդ մասին հայտնում են News.am-ի աղբյուրները:

Նախնական տեղեկություններով, դիտորդը մահացել է սրտամկանի ինֆարկտից:

ԵՄ առաքելությունից հաստատում են դիտորդի մահը․

«Երկու օր առաջ մահացել է մեր առաքելության անդամներից մեկը։ 

 Նա մահացել է բնական պատճառներով»: