Զավենիչն ուլտիմատում է ներկայացրել Նիկոլին


16:54 , 1 մայիս, 2025
Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած խայտառակությանն արձագանքել է այդ խայտառակության կիզակետում գտնվողի քաղաքական «պապան»՝ Նիկոլին փաստացի ուլտիմատում ներկայացնելով: Սարգսյան Արամը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ու աշխատակիցների կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու միջադեպին անդրադառնալով, հայտարարել է, թե դա ՌԴ կողմից պատրաստված սադրանք է. Տեր-Մարգարյան Տիգրանի հանդեպ իրականացվածը կապված է նրա՝ Բուչա այցի հետ, ինչից հետո նա անցանկալի անձ է համարվել ՌԴ-ում: Զավենիչը նաև հայտարարել է, որ ոչ մի պարագայում Տիգրանը հրաժարական չպետք է տա, քանի որ եթե դա տեղի ունենա, Երևանում կարող է լինել իշխանափոխություն, իսկ հետո՝ ողջ Հայաստանում, ինչը Մոսկվայի ցանկությունն է:

Իրականում Նիկոլը ք*քի մեջ է. մի կողմից՝ սեփական պատիվն ու արժանապատվությունն է, մյուս կողմից՝ քաղաքականությունը: Եթե Տիգրանը շարունակի մնալ իր պաշտոնին, ապա կստացվի, որ Նիկոլն անձամբ դառնում է հանցակից՝ կիսելով պատասխանատվությունը, ինչը չի կարող շատ վատ չանրդադառնալ նրա՝ առանց այն էլ զրոյական վարկանիշի վրա՝ խնդիրներ առաջացնելով նույնիսկ սեփական թիմի ներսում՝ պայմանավորված նույն «Նավակ Ճոճողի» անփառունակ ճակատագրի և այլնի հետ: Մյուս կողմից՝ եթե Տիկոյին «փուռը տա» ու փորձի թողնել անաչառ դատավորի կամ օրենքի նվիրյալի տպավորություն, Զավենինչն է «պոզերը տնկելու»՝ զրկելով Նիկոլին իր անվերապահ աջակցությունից: Իսկ ընտրություններում զավենիչների կարիքը Նիկոլը զգալու է բավական լուրջ կերպով, քանի որ առանց մանիպուլյացիաների նրան չի հաջողվելու արդյունք գրանցել: Միաժամանակ կա նաև Արևմուտքի գործոնը, որը կարող է Նիկոլին մեղադրել ռուսահաճո քայլերի համար, և կոնկրետ Զավենիչի որոշ ակնարկներ հենց այն մասին են, որ Արևմուտքում հետևում են Նիկոլի քայլերին ու անում հետևություններ: