Սեփական մոր մասնակցությամբ տեղի ունեցած փողոցային սկանդալը «Խոզի» համար ողբերգություն է ոչ միայն անձնական իմաստով
16:10 , 1 մայիս, 2025
ՔՊ-ական Ալեքսանյան Վահագը եթեր է մտել ու անարգանքի սյունին գամել այս օրերին «Չեմ վստահում» ակցիա իրականացնողներին. նրա մոր ու ակցիա իրականցնողների միջև տեղի ունեցած փողոցային բախումը, պարզվում է, խիստ վիրավորել է «Խոզին»՝ ստիպելով նրան «պուբլիչնի» կանգնել սեփական մոր թասիբին:
Նրանք, ովքեր տեսել են տարածված կադրերը, կվկայեն, որ իրականում հարձակման է ենթարկվել ոչ թե Վահագի մայրը, այլ ակցիա իրականացնողները՝ Վահագի մոր կողմից. կադրերում երևում է, թե ինչպս է տիկինը վիրավորում ու ոչ եթերային որակումներ տալիս ոչ միայն ակցիան իրականացղներին, այլև ընդդիմությանը՝ գերագնահատելով սեփական որդու կարողությունները:
Անկախ կատարվածի հանդեպ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ վերաբերմունքից, պետք է արձանագրել մեկ բան՝ ՔՊ-ական իշխանությունը մնացել է 70-անց տատիկների հույսին. բախում չէր լինի, եթե Վահագի մայրը հոգու խորքում չզգար ՔՊ-ական իշխանության թուլությունը, եթե չզգար, որ այդ իշխանությունը հավելյալ պաշտպանության կարիք ունի:
Տեղի ունեցածը ողբերգություն է Վահագի համար ոչ միաին անձնական, այլև քաղաքական իմաստով, որ դարձավ ՔՊ-ական իշխանության իրական վիճակի վերաբերալ պատկերացում տվող կարևոր իրադարձություն՝ ՔՊ-ին ոչ մի հույս չթողնող: