Աննան նոր բառ է սովորել
14:46 , 1 մայիս, 2025
Գովաբանելով սեփական «կրթարշավը»՝ Աննան օրերս մի ստատուս էր երկնել՝ փորձելով է՛լ ավելի այլասերել ազգաբնակչությանը. հստակեցրել է, թե որն է իր առաքելությունն ու կրթարշավի հիմնական նպատակը. «…Իսկ գաղափարը մեկն է՝ բոլորս պետք է մշտապես կասկածենք մեր իմացածին…»: Աննան, սակայն, սրանով չի սահմանափակվել ու հասկացրել է, որ նոր բառ է սովորել՝ «իդիլիա»: Քննադատելով սեփական քննադատներին՝ Աննան, մասնավորապես, նրանց համարել է սեփական իդիլիական տգիտության հետ միայնակ մնացածներ:
«Իդիլիա» եզրը մեկնաբանվում է որպես հովվերգություն՝ բանաստեղծական ժանր, որին բնորոշ է հովվական և ընդհանրապես գյուղական խաղաղ կյանքի իդեալականացումը՝ նրա ներքին հակասությունների սքողումով: Երկորդ իմաստն էլ անխռով անդորրն է: Այսպիսով՝ Աննան նորմալ մարդկանց հռչակել է յուրատեսակ «գեղցիներ», որոնք չեն ցանկանում նոր բան սովորել:
Ո՞վ է հուշել Աննային, որ նման բառ կա մարդկային բառամթերքում, ու որ այն կիրառելու միջոցով կարելի է իբր ավելի խելացի երևալ կամ համոզել: Ղռերից կառավարական դաչաներ ներթափանցած այս փիսոն, չկարողանալով մարդկանց պարզ տեքստով հայհոյել, սեփական բացասական զգացմունքները քողարկում է շատերի համար անհասկանալի ինչ-որ եզրույթներով՝ չհասկանալով, որ է՛լ ավելի ծիծաղելի ու ծաղրելի է դառնում՝ ավելի ու ավելի սեփական կրթարշավը վարկաբեկելով:
Այսօր միայն մեկ հարցի շուրջ կարող է Աննան կասկածել՝ իր ու ամուսնու ճակատագրի. իշխանությունը կորցնելուց հետո պատի տակ գնդակահարվելո՞ւ են, թե՞ բերդում փտելու, ու ոչ մի իդիլիա չի փրկելու…