Բորիկի տերերը խառնվել են իրար, քանի որ իմպիչմենտի գործընթացը դառնալու է լակմուսի թուղթ հենց իրենց համար
12:55 , 1 մայիս, 2025
Մուրազի Բորիկը, որ այս շրջանում ՔՊ-ականների հետ միասին լծվել է Նիկոլին հավերժացնելու գործին, հայտարարել է, թե Նիկոլին իմպիչմենտի ենթարկել փորձող ուժերն իրականում պայքարում են Ռոբերտ Քոչարյանի դեմ, քանի որ հասկանալով, որ անիրական է Նիկոլին պառլամենտով իշխանազրկելը՝ ջանում են, այնուամենայնիվ, հարվածել ընդդիմության քոչարյանական թևին՝ դաշտում զբաղեցնելու առաջատարի դերը, և սա մի դեպքում, երբ հասարակության վստահությունը չունեն ոչ միայն Քոչարյանին իբր հարվածողները, այլև իմպիչմենտի գործընթացը: Միաժամանակ Բորիկը որպես իր խոսքերի ապացույց մատնանշել է այն, որ իմպիչմենտի նախաձեռմության առաջին միջոցառմանը երկու հոգի է մասնակցել ընդամենը:
Բորիկի տերերն ակնհայտորեն խառնվել են իրար, քանի որ իմպիչմենտի գործընթացը դառնալու է լակմուսի թուղթ հենց իրենց համար: Եթե Բորիկի սրտի ընդդիմադիրներն իսկապես ազնիվ են իրենց ձգտումներում և ցանկանում են հեռացնել Նիկոլին, այլ ոչ թե նրա հետ համագործակցել ու տակիւց «Տոյոտաներ» ծախել, ապա պետք է աջակցեն իմպիչմենտի գործընթացին ոչ միայն խորհրդարանում. պետք է փողոց գեներացնելու հարցում միասնական մոտեցում ցուցաբերեն ու իշխանություններին ճնշեն:
Ցավոք, այսօր պայքար է գնում Սերժ Սարգսյանի դեմ՝ հզորացնելով Նիկոլին: Ոմանք նախընտրում են՝ Նիկոլը մնա, իրենք էլ նրա մոտ ընդդիմութուն ախատեն, քան միավորվեն, ամբիցիաները մի կողմ դնեն ու Նիկոլի հարցերը լուծեն: Խնդիրների լուծման միակ բանալին իմպչմենտի գործընթացն իր տրամաբանական կետին հասցնելն է, իսկ 2026-ի ընտրությոններում Նիկոլին տապալելու մասին ոմանց երազանքները՝ սին. ինչքան որ 2021-ին «կռեցին», այնքնա էլ «կկռեն» 2026-ին, եթե, իհարկե, առհասրակա «կռելու» նպատակ ունեն: