Սերբիայում երրորդ տարին անընդմեջ արգելել են գեյ-շքերթի անցկացումը


15:02 , 28 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Սերբիայի կառավարությունը երրորդ տարին անընդմեջ արգելել է գեյ-շքերթի անցկացումը` որպես պատճառ նշելով աջակողմյան խուլիգանների կողմից բռնության վտանգը, գրում է france24.com-ը:

Երկրի վարչապետ Իվիցա Դաչիչը հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ շաբաթ օրը նախատեսված իրադարձության արգելքը կապված է հասարակական անվտանգության պահպանման հետ: 2010 թվականին անցկացված վերջին գեյ-շքերթը մայրաքաղաք Բելգրադում մեկ օր տևած ընդվզումների և ազգայնականների կողմից հրդեհումների պատճառ էր դարձել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ