«Կաշի փոխել» սիրող Թորոսյան Շիրակը, փաստորեն, մտավոր հետամնաց է


09:56 , 1 մայիս, 2025
«Կաշի փոխելու» մեծ վարպետ Թորոսյան Շիրակը փորձել է ախտորոշել Հայաստանի քաղաքական համակարգի հիվանդությունն ու ասել, որ ընդդիմության խնդիրն այն է, որ չեն առաջարկում հստակ այլընտրանք: Պարզվում է՝ Շիրակը մինչև հիմա չի հասկացել, թե որն է ընդդիմության առաջարկած ալտերնատիվը: ՔՊ-ականը հայտարարել է, թե եթե ընդդիմությունն ընդամենը խոստանում է նույն բանն անել, բայց ավելի լավ, ապա դա լուրջ չէ, իսկ եթե հայտարարի,որ այս կամ այն բանը չի անի, ա՛յ դա արդեն լուրջ կլինի:

Շիրակը, փաստորեն, մտավոր հետամնաց է. միայն վերջին տխմարը կարող է ընդդիմությանը մեղադրել այլընտրանք չառաջարկելու համար մի դեպքում, երբ իշխանությունը վարի է վել անխտիր բոլոր ոլորտները: Եթե Շիրակը մինչև հիմա չի հասկացել, թե ինչ ընդդիմությունը, ապա փորձենք նրան հուշել ու նկատել, որ ընդդիմությունը, օրինակ, առաջարկում է Հայաստանը Իլհամի տակից դուրս բերել, վարել այնպիսի արտաքին քաղաքակնություն, որը կօգնի մեզ նոր դաշնակիցներ ձեռք բերել՝միաժաանակ ամրապնդելով ավանդական դաշնակիցների հետ կապերը, առաջարկում է ոչ թե ցանկացած գնով փակել-ավարտել արցախյան պայքարն ու արցախցիների ինքնորոշման իրավունքը հայտարարել «հարամ», այլ շարունակել պայքարել, առաջարկում է այնպիսի տնտեսական քաղաքականություն վարել, որի արդյունքում Հայաստան կգան ներդրումներ, վերջապես առաջարկում են Արարատն ազգային խորդրանիշ համարել, իսկ Արևմտյան Հայաստանը չանվանել Անատոլիա, թուրքին նվեր չանել:

Շիրակի համար այս ամենը, իհարկե, լրիվ երկրորդական է, քանի որ նրա համար կարևորն իր մանդատն է, իսկ այն չկորցնլու համար կարելի է և ամեն տեսակի ախմախություններ դուրս տալ՝ թեկուզ ազգաբնակչության կողմից հայհոյվելու գնով: