22:23 , 30 ապրիլ, 2025Tert.am-ը գրում է․
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում Վոլգոգրադին Ստալինգրադ անունը վերադարձնելը, եթե այդպես որոշի բնակիչների մեծամասնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Դա բնակիչների որոշելիքն է, մենք կմտածենք, պետք է հարցնել բնակիչներին»,- հայտարարել է ՌԴ նախագահը` մեկնաբանելով առաջարկը «Գիտելիք. առաջինը» մարաթոնի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է պարզել քաղաքի բնակիչների մեծամասնության կարծիքը։ «Ես կմտածեմ այդ մասին, լավ»,- հավելել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը նշել է նաև, որ եվրոպական շատ երկրներում «Ստալինգրադ» անունով հրապարակներն ու պողոտաները այդպես էլ չեն վերանվանվել։