Անգելա Մերկելի մրցակիցը հեռանում է քաղաքականությունից


14:49 , 28 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (ԳՍԴԿ) կանցլերի արդեն նախկին թեկնածու Պեեր Շտայնբրյուկը հայտարարել է մեծ քաղաքականությունից հեռանալու մասին, գրում է Обозреватель-ը։

Շտայնբրյուկի մտադրության մասին հայտնի է դարձել Բեռլինում կայացած կուսակցության «փոքր համագումարի» ընթացքում։

«Իմ կարիերան ավարտվում է»,- հայտնել է Շտայնբրյուկը։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ չի ձգտում պաշտոններ ստանալ կուսակցությունում և երկրի խորհրդարանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ