Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ քննարկել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր


17:12 , 30 ապրիլ, 2025
Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Հայտնում են Կառավարությունից:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: